Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աբաս Արակչի. Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է

Աբաս Արակչի. Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է
30.10.2020 | 13:10

Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին, որ Երևանում է ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որ խաղաղության ճանապարհ բացվի՝ տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:


Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է: «Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով, մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արակչին: Հիվանդանոցը, որի մասին խոսում է նա, Ստեփանակերտի ծննդատունն է, որին հարվածել էր Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ավիացիայի միջոցով:

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ